ՓՈԽԱԿԵՐՊԻՐ ԿՅԱՆՔԴ՝ ՆԵՐՍԻՑ ԴՈՒՐՍ
ՌԵՅԿԻԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ
Աիդա Հովհաննիսյան
Որքան ավելի շատ եմ ապրում, այնքան ավելի եմ գիտակցում, որ կյանքի արագընթաց ռիթմը
ազդում է թե՛ մարմնի, թե՛ մտքի և թե՛ հոգու վրա։ Իսկ դու արդյոք զգու՞մ ես այս նշաններից որևէ մեկը
- Չես կարողանում ազատվել առօրյա կպչուն մտքերից և սթրեսի՞ց
- Չես կարողանում գտնել մոտիվացիա՝ առանց անկհայտ պատճառի՞
- Չես կարողանում անցնակցնել օրը՝ առանց ֆիզիկական ցավերի՞
- Չես կարողանում լքել էմոցիոնալ ճգնաժամը և նյարդայնությու՞նը
Ի՞նչ է ռեյկին
Ի՞նչպես այն կարող է օգնել քեզ
- Թեթևացնում է սթրեսն ու լարվածությունը
- Հավասարակշռում է հույզերն ու տրամադրությունը
- Թուլացնում է կրկնվող ցավերը՝ առանց դեղամիջոցների
- Բարելավում է քնի որակը
- Օգնում է ազատվել վնասակար սովորություններից
- Խթանում է կենսաէներգիան, հիշողությունը և կենտրոնացումը
- Բերում է ներքին խաղաղություն և մտքի պարզություն
Ռեյկին այլընտրանքային էներգիա է, որը կիրառվում է ձեռքերի հպման միջոցով։ Հենց այն պահին, երբ մենք հպվում ենք այլ մարդու ցավի կենտրոններին, մենք փոխանցում ենք հսկայական տիեզերական էներգիա, որի միջոցով օգնում ենք ձերբազատվել տարատեսակ ցավերից, ֆիզիկական և հուզական լարվածությունից՝ բերելով խաղաղություն։
Ռեյկին ազդում է էներգետիկ դաշտի հաճախականության վրա և ակտիվացնում մարմնի ինքնաբուժման ուժերը։ Այն բացում է չակրաներն ու միջօրեականները՝ էներգետիկ ուղիները, որոնք հաճախ արգելափակվում են սթրեսի, ցավի կամ բացասական հույզերի հետևանքով։ Երբ այդ ուղիներն ազատվում են, օրգանիզմը կրկին սկսում է ճիշտ կերպով սնվել էներգիայով։
Ես օգնում եմ գիտակցորեն բուժել կամ մեղմել ոչ միայն իմ ցավը, այլեւ՝ դիմացինինը:
Իսկ դու պատրա՞ստ ես զգալ այդ տարբերությունը:
ԻՆՉՈՒ ՌԵՅԿԻՆ
Ռեյկին ավելին է, քան պարզապես բուժում. այն խորը վերականգնման փորձառություն է. Թույլ տուր հրավիրել քեզ ձերբազատվելու կպչուն մտքերից և առողջական բազմաթիվ խնդիրներից, որպեսզի տիեզերական էներգիան հորդի քո ներսով։
Ռեյկիի սեանսի ընթացքում, ես կդառնամ էներգիայի հաղորդիչ, որպեսզի ռեյկիի էներգիան գտնի իր ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ քեզ ամենաշատն է անհրաժեշտ։ Ռեյկին կարող է օգնել քեզ՝
- Լուծել քրոնիկ սթրեսը և ներքին անհանգստությունը
- Թեթևացնել ֆիզիկական և էմոցիոնալ ցավերը
- Վերականգնել մտքի պարզությունը խթանե կենտրոնացումը
- Բարելավել քնի որակը
- Բարձրացնել բնական կենսունակությունը
Ողջույն, ես Աիդա Հովհաննիսյանն եմ, քո սպիրիտուալ ճանապարհի ուղեկիցն ու ռեյկիի վարպետը։ Երկար որոնումներից հետո բացահայտեցի ռեյկիի բուժիչ ուժը՝ դարձնելով այն կյանքիս շրջադարձային կետը։
Իմ ձեռքերում կենտրոնացած հզոր էներգիայի շնորհիվ ես օգնում եմ մարդկանց ձերբազատվել իրենց տանջող ցավերից, մտքերից և խնդիրներից և քայլել դեպի ներդաշնակություն։ Ցանկանու՞մ ես բացահայտել ռեյկիի բուժիչ ուժը, ուրեմն թույլ տուր օգնել քեզ հիմա։