Կերտիր քո իրականությունը, որպեսզի
Կերտիր քո իրականությունը, որպեսզի ուրիշներինը չդառնա քոնը
ԳՏԻՐ ՔՈ ԻՆՉՈՒՆ, ՀԱՍԿԱՑԻՐ ՔՈ ԻՆՉՊԵՍԸ, ՈՐՈՇԻՐ ՔՈ ԵՐԲԸ ՍՈՎՈՐԻՐ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԹՎԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԴՐԱՆՔ ՉԿԱՌԱՎԱՐԵՆ ՔԵԶ
Մարդկանց հետ հաղորդակցման իմ լեզուն՝ թվերն են և էներգիաները․ կամ նրանք ենք կառավարում մեզ, կամ՝ մենք՝ նրանց։ Թվերի միջոցով ես բացահայտում եմ կյանքի առաքելությունը և օգնում սկսել այն նոր էջից։ Թույլ տուր դառնալ այդ ճանապարհին քո ուղեկիցը՝ օգնելով քեզ գտնել ներդաշնակության բանալին։
Եթե այստեղ ես, ուրեմն պատրաստ ես՝
- Նայել թվերին և տեսնել ավելին
- Վերծանել քեզ հուզող ինչու-ների պատասխանները
- Փոխել կյանքին նայելու քո ակնոցները
- Քայլել դեպի ներաշխարհ տանող քո ուղին
Գուցե թվերը դեպի աճ տանող ճանապարհներ են, իսկ ե՞ս` այդ ճանապարհին քեզ ուղեկցող փարոս։ Փոխակերպիր կյանքդ հիմա, որպեսզի չափսոսաս հետո։ Եվ հիշիր, բոլոր պատասխանները թաքնված են քո ներսում. լսիր միտքդ, ուշադրություն դարձրու սրտիդ և վերլուծիր կյանքդ` թվերում։
Ինչպե՞ս օնգեմ քեզ
Բացահայտիր թվագիտության ուժը` գտնելով քո ինքնաճանաչման ուղին
Թվագիտության 1-ին հայալեզու թրեյնինգը Հայաստանում, որը կօգնի քեզ հասկանալ թվերի լեզուն:
Զգա Ռեյկիի բուժիչ էներգիան
21-օրյա պրակտիկ թրեյնինգ, որը կօգնի քեզ ակտիվացնել կյանքի էներգիան ձեռքերի հպման միջոցով:
Ազատվիր փողը սահմանափակող բլոկերից
ինտենսիվ թրեյնինգային ծրագիր, որը կօգնի ակտիվացնել ֆինանսական հոսքերը՝ դարձնելով այն կյանքի շարժիչ ուժը:
Քայլիր հոգևոր աճի քո ճանապարհը
էներգետիկ և տիեզերական գիտելիքների հանդիպումների շարք:
Ո՞վ եմ ես
Ողջույն, ես Աիդա Հովհաննիսյանն եմ։
Անցնելով կյանքի իմ ճանապարհը՝ տնտեսագետից մինչև հաշվապահ, ես պիտի բացահայտեի թվագիտության ուժը և հասկանայի, որ թվերը ամենևին էլ ուղղակի միավորներ չեն, այլ՝ կյանքի գաղտնիքներ պարունակող ուղիներ, որոնց բացահայտման ճանապարհը պիտի ինձ օգներ փոխել հարյուրավոր մարդկանց կյանքեր։
Թվերի բացահայտման ճանապարհին պիտի հասկանայի, որ թվերը ունեն էներգիա, որը գալիս է տիեզերքից։ Հենց այդպես պիտի բռնեի Ռեյկիի բուժիչ, տիեզերական էներգիան բացահայտելու ճանապարհը, որպեսզի կարողանայի օգնել մարդկանց վերականգնել կյանքի հավասարակշռությունը։ Սակայն իմ ճանապարհը ամենևին էլ հեշտ չի եղել…
47
18
22
Մարդկանց օգնելու մոտիվացիայի շնորհիվ ես պիտի հասկանայի, որ չունեմ այլ տարբերակ, քան աշխատել տիեզերական մաքրամաքուր էներգիայի հետ, որի միջոցով էլ կարող էի փոխակերպել բազմաթիվ մարդկանց կյանքեր, ձեռնադրել 50 և ավելի ռեյկիստների՝ ողջ աշխարհում։
2006 թ-ին իմ կյանքում տեղի ունեցած ծանր միջադեպը օգնեց իմ վերականգնված էներգիան ներդնել կոսմո-էներգետիկայի, ռեյկիի, թվային հոգեբանության, բնական քարերի, մանդալաների և շատ այլ էզոտերիկ ուսումնասիրությունների ուղղության մեջ։
20-ից ավելի տարիներ ծառայում եմ մարդկանց՝ փոխակերպելով նրանց կյանքի առաքելությունը, վերականգնելով առողջությունը, ինչպես նաև ուղղորդում՝ ապրելու տիեզերքին համահունչ։
Թույլ տուր դառնալ քո փարոսը տիեզերական էներգիայի բացահայտման այդ ճանապարհին։
Իմ մասին կարծիքներ
