Կերտիր քո իրականությունը, որպեսզի ուրիշներինը
չդառնա քոնը
ԳՏԻՐ քո Ինչուն, ՀԱՍԿԱՑԻՐ քո Ինչպեսը, ՈՐՈՇԻՐ քո Երբը
Սովորիր ԿԱՌԱՎԱՐԵԼ թվերը, որպեսզի դրանք ՉԿԱՌԱՎԱՐԵՆ քեզ
Մարդկանց հետ հաղորդակցման իմ լեզուն՝ թվերն են և էներգիաները․ կամ նրանք ենք կառավարում մեզ, կամ՝ մենք՝ նրանց։ Թվերի միջոցով ես բացահայտում եմ կյանքի առաքելությունը և օգնում սկսել այն նոր էջից։ Թույլ տուր դառնալ այդ ճանապարհին քո ուղեկիցը՝ օգնելով քեզ գտնել ներդաշնակության բանալին։
Եթե այստեղ ես, ուրեմն պատրաստ ես՝
- Նայել թվերին և տեսնել ավելին
- Վերծանել քեզ հուզող ինչու-ների պատասխանները
- Փոխել կյանքին նայելու քո ակնոցները
- Քայլել դեպի ներաշխարհ տանող քո ուղին
Գուցե թվերը դեպի աճ տանող ճանապարհներ են, իսկ ե՞ս` այդ ճանապարհին քեզ ուղեկցող փարոս։ Փոխակերպիր կյանքդ հիմա, որպեսզի չափսոսաս հետո։ Եվ հիշիր, բոլոր պատասխանները թաքնված են քո ներսում. լսիր միտքդ, ուշադրություն դարձրու սրտիդ և վերլուծիր կյանքդ` թվերում։
«Բացահայտիր թվագիտության ուժը` գտնելով քո ինքնաճանաչման ուղին»
Թվագիտության 1-ին հայալեզու թրեյնինգը Հայաստանում, որը կօգնի քեզ հասկանալ թվերի լեզուն
«Զգա Ռեյկիի բուժիչ էներգիան…» 21-օրյա պրակտիկ թրեյնինգ, որը կօգնի քեզ ակտիվացնել կյանքի էներգիան
ձեռքերի հպման միջոցով
«Ազատվիր փողը սահմանափակող բլոկերից»
ինտենսիվ թրեյնինգային ծրագիր, որը կօգնի ակտիվացնել ֆինանսական հոսքերը՝ դարձնելով այն կյանքի շարժիչ ուժը
«Քայլիր հոգևոր աճի քո ճանապարհը» էներգետիկ և տիեզերական գիտելիքների հանդիպումների շարք
Ողջույն, ես Աիդա Հովհաննիսյանն եմ։
Անցնելով կյանքի իմ ճանապարհը՝ տնտեսագետից մինչև հաշվապահ, ես պիտի բացահայտեի թվագիտության ուժը և հասկանայի, որ թվերը ամենևին էլ ուղղակի միավորներ չեն, այլ՝ կյանքի գաղտնիքներ պարունակող ուղիներ, որոնց բացահայտման ճանապարհը պիտի ինձ օգներ փոխել հարյուրավոր մարդկանց կյանքեր։
Թվերի բացահայտման ճանապարհին պիտի հասկանայի, որ թվերը ունեն էներգիա, որը գալիս է տիեզերքից։ Հենց այդպես պիտի բռնեի Ռեյկիի բուժիչ, տիեզերական էներգիան բացահայտելու ճանապարհը, որպեսզի կարողանայի օգնել մարդկանց վերականգնել կյանքի հավասարակշռությունը։ Սակայն իմ ճանապարհը ամենևին էլ հեշտ չի եղել…
Մարդկանց օգնելու մոտիվացիայի շնորհիվ ես պիտի հասկանայի, որ չունեմ այլ տարբերակ, քան աշխատել տիեզերական մաքրամաքուր էներգիայի հետ, որի միջոցով էլ կարող էի փոխակերպել բազմաթիվ մարդկանց կյանքեր, ձեռնադրել 50 և ավելի ռեյկիստների՝ ողջ աշխարհում։
2006 թ-ին իմ կյանքում տեղի ունեցած ծանր միջադեպը օգնեց իմ վերականգնված էներգիան ներդնել կոսմո-էներգետիկայի, ռեյկիի, թվային հոգեբանության, բնական քարերի, մանդալաների և շատ այլ էզոտերիկ ուսումնասիրությունների ուղղության մեջ։
20-ից ավելի տարիներ ծառայում եմ մարդկանց՝ փոխակերպելով նրանց կյանքի առաքելությունը, վերականգնելով առողջությունը, ինչպես նաև ուղղորդում՝ ապրելու տիեզերքին համահունչ։
Թույլ տուր դառնալ քո փարոսը տիեզերական էներգիայի բացահայտման այդ ճանապարհին։

Շնորհակալ եմ տիկին Աիդա ջան, որ ձեռքս բռնեցիր մթության մեջ, թույլ տվեցիր որ նորից ծաղկեմ, որ արթնացրեցիր ներսիս լույսը և բուժեցիր ինձ, չթողեցիր կոտրվեմ անզգայության մեջ…Շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր ապրել, ամեն օրը, այլ ոչ թե գոյատևել։
Հռիփսիմե Ավետիսյան
Տիկին Աիդա ջան, շնորհակալ եմ Ձեր խորիմաստ և արժեքավոր գիտելիքների համար, որոնք օգնեցին ինձ հասկանալ թվերի թաքնված էներգետիկան և ազդեցությունը իմ կյանքում, բերեցին ինքնաճանաչման ու անձնային աճի։ Թող ձեր լույսը շարունակի առաջնորդել շատերին։
Մարիամ Մակարյան
Տիկին Աիդա ջան, Ձեր Թվագիտության Մարաթոն դասընթացը բացառիկ ինֆորմատիվ աղբյուր էր ինձ համար, որի ժամանակ ստացած գիտելիքներն ու հետաքրքիր տեղեկություններն ավելի ընդլայնեցին մտահորիզոնս, որի արդյունքում ես ինձ ավելի մոտ ու կապված եմ զգում տիեզերքին և բացում նորանոր դռներ դեպի տիեզերական գիտելիքներ: Մարինե Մելքոնյան

Ռեյկիի իմ սիրելի վարպետ՝ իմ տիկին Աիդա, շնորհակալ եմ ձեզ, քանի որ ձեր ներկայությամբ ես պարուրվում եմ ջերմությամբ և խաղաղությամբ։ Ինձ համար դուք ավելին եք քան աշխարհի բոլոր տեխնիկաները, քանի որ ձեր էներգիան օգնում է ինձ գտնել , ներդաշնակության տանող ճանապարհը, Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում։
Հասմիկ Հունանյան